Armeens
Հայ ազգագրություն և բանահյուսություն․ նյութեր և ուսումնասիրություններ 8
Ավագյան, Ս․Մ․ (Սերինե) • Geschiedenis
1978 , Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հր․ (W-A HIS AVAS 1978)
“Հայ ազգագրություն և բանահյուսություն” մատենաշարի ներկա հատորը ընդգրկում է մտավորական-գրող Սերինեի (Սերինե Մովսեսի Ավագյան) տարիների ընթացքում հավաքած ու շարագրած պատմական Հայաստանի Վասպուրական աշխարհի բնակավայրերից մեկի՝ Արճակի ազգագրական ու բանահյուսական նյութերը։
Պատմական հանգամանքների բերումով Արճակի ազգաբնակչությունից աննշան բեկորներ են մնացել, որոնց մի մասն էլ (գերազանցապես նոր սերունդը) մոռացության է մատնել հնամենի ժողովրդական սովորություններն ու ծեսերը, բանավոր զրույցներն ու երգերը։
Ժողովածուի բանահյուսական բաժնում ներկայացված ավանդությունները, առակները, երգիծական զրույց-անեկդոտները, երգերը, առած-ասացվածքները, օրհնանքները, երդումները, անեծքները գրի են առնված հեղինակի կողմից՝ հիշողությամբ, հարազատորեն պահպանելով տարբեր ժամանակներում տեղացի ծերերից լսած ու մտապահած նյութերի ամբողջականությունը, գաղափարական ու լեզվական առանձնահատկությունները։
Ook online
PDF bekijken