Armeens
Վաղարշապատ․ վանքերը և վիմական արձանագրությունները
Հարությունյան, Արսեն • Geschiedenis
2016 , Էջմիածին (A-HIS HARA 2016)
Աշխատությունը նվիրված է հայոց հոգևոր կենտրոն Վաղարշապատ - Էջմիածնի վիմագրական ժառանգության համակողմանի քննությանը։ Այն առաջին համալիր ուսումնասիրությունն է, ուր վիմագրերի հիման վրա ընթերցողին են ներկայացվում Վաղարշապատի՝ հատկապես ԺԷ-ԺԹ դդ․ քաղաքական ու եկեղեցական կյանքը, հայոց հայրապետների շինարարական ու նորոգչական աշխատանքնեորը, վանքերի ստացած նվիրատվությունները, վանական միաբանությունների կազմավորումը, ինչպես նաև միաբանական գերեզմանոցներն ու արձանագիր խաչքարերը։ Նախկինում հրատարակված 188 վիմագրերին ավելանում են ևս 520-ը, որոնք առաջին անգամ են դրվում վիմագրագիտական քննության։
Հիմնականում վիմագրական, ապա մատենագրական սկզբնաղբյուրների և արխիվային նյութի համադրմամբ ուսումնասիրվել են արձանագրություններում հիշատակված նվիրատուների, բարերարների, նրանց ազգականների, հաճախ նաև նշանավոր հոգևոր գործիչների կյանքն ու գործունեությունը։ Վիմագրերին կից են գրչագրերը, իսկ աշխատության վերջում՝ լուսանկարները։
Նախատեսված է պատմաբանների, վիմագրագետների, հնագետների, աղբյուրագիտության հարցերով զբաղվողների և ընթերցող լայն հասարակության համար։
Alleen in de bibliotheek
Maak afspraak