Home / Catalogus / Ոսկեփորիկ
armenain-flag Armeens

Ոսկեփորիկ

Տաթևացի, Գրիգոր • Godsdienst

1995 , Երևան (REL-T TATG 1995)

Հայ միջնադարի աստվածաբանական մտքի սյուներից մեկն է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Խութլա-շահը (ապագա Գրիգորը) ծնվել է 1346 թ․ Գուգարքի Թմկաբերդ քաղաք-ամրոցում, արհեստավորի ընտանիքում։ Քսան տարի ուսանել է Տաթևի վանքի դպրոցում, Հովհան Որոտնեցու մոտ։

Նրա մատենագրական վաստակը հատկորոշվում է հանրագիտարանային բազմակողմանիությամբ, գիտական խորությամբ։ Թողել է հսկայածավալ մատենագրական ժառանգություն․ մեկնություններ, քարոզներ, դավանաբանական, իմաստասիրական աշխատություններ։

Հայ եկեղեցու դավանաբանության պատմության ուսումնասիրության համար ուրույն նշանակությամբ են օժտված մասնավորաբար հեղինակի “Գիրք հարցմանց”-ը (1397 թ․) և “Ոսկեփորիկ”-ը (1401 թ․)։

 

 

 

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image