Home / Catalogus / Հայ Առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորա...
armenain-flag Armeens

Հայ Առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-1938

Մանուկյան, Արմենակ • Godsdienst

1997 , Երևան (REL-CH MANA 1997)

(ըստ ՊԱԿ-ի փաստաթղթերի)

 

1929-1930թթ. ԽՍՀՄ-ով մեկ առավել լայն թափ ստացավ կոլեկտիվացման շարժումը, որը հարմար պատրվակ ծառայեց հոգևորականության նկատմամբ բացահայտ հալածանքներ սկսելու համար: Համատարած բնույթ ստացան եկեղեցիների գրավումը և դրանք «կոլտնտեսությունների կարիքներին ծառայեցնելը, մանավանդ պահեստներ և շտեմարաններ դարձնելը»: Եկեղեցին ոչնչացնելու համար քահանաների վրա հսկայական եկամտահարկեր դրվեցին` քաջ գիտակցելով, որ «ոչ մի քահանա չէր դիմանա հարկերին, որովհետև նրա ընտանիքը պարզապես կմնար առանց հացի»: Ստալինյան բռնապետության մեքենան սկսեց նոր թափ հավաքել` դուռ բացելով 30- ականների սոսկալի մղձավանջին:  Թեև Հայաստանում տարբեր բնույթի մեղադրանքներ էին ներկայացվում, ներկայացրած մեղադրանքների զգալի մասը «ազգայնականությունն» էր։ 1926 թվականին որոշում էր ընդունվել այն մասին, որ եկեղեցին հրաժարվի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը նշելուց։ Մինչև 1937 թվականի վերջը Հայաստանում փակվել էր շուրջ 800 եկեղեցի։ 1930-1938 թվականներին բռնություն էր գործադրվել 164 հոգևորականի նկատմամբ, որոնցից 91-ը գնդակահարվել էին։ Իսկ ՀԿԿ Կենտկոմը 1938 թվի օգոստոսի 4-ին որոշում ընդունեց Էջմիածնի վանքը փակելու և հայ հոգևորականության համազգային կենտրոնը՝ Էջմիածնի կաթողիկոսությունը վերացնելու մասին:

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image