Home / Catalogus / Հայոց ցեղասպանություն․ ականատես վերապրողնե...
armenain-flag Armeens

Հայոց ցեղասպանություն․ ականատես վերապրողների վկայություններ

Սվազլյան, Վերժինե • Geschiedenis

2000 , Երևան (G-HIS SVAV 2000)

Ժողովածուն ընդգրկում է Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից և Անատոլիայի հայաբնակ շրջաններից տարագրված, Հայաստանում, մասամբ նաև Սփյուռքում բնակություն հաստատած Հայոց ցեղասպամության ականատես-վկա վերապրողներից գրի առնված, ձայնագրված ու տեսագրված ժողովրդական բանավոր հուշերը, պատմական բնույթի զրույցներն ու երգերը (600 միավոր)։ Բարբառային ու թուրքալեզու բնագրերին կցված են գրական լեզվով թարգմանություններ։ Պատմաբանագիտական ակնարկում պատմական ու ժողովրդագիտական տվյալների հիման վրա ներկայացված են արևմտահայությանը բաժին ընկած ողբերգական կյանքի դրվագները, նրանց ազնիվ ու արդար ոգորումները՝ պաշտպանելու համար իրենց ապրելու մարդկային տարրական իրավունքը։ 

Ժողովածուն ունի նաև բառարան, երգերի նոտագրություններ, նյութերի և վերապրողների մասին տեղեկատվական ծանոթագրություններ, լուսանկարներ, տեղահանության և ցեղասպանության մասին քարտեզ, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ամփոփումներ։

Նախատեսվում է քաղաքագետների, պատմաբանների, բանասերների, ազգագրագետների և ժողովրդագիտությամբ հետաքրքրվող ընթերցող լայն շրջանների համար։

Ook online

PDF bekijken
catalog-image