Armeens
Կյանքի խոհեր #2
Կարճիկյան, Ալբերտ • Overig
2008 , Կլէնտէյլ, Տպարան Երեւան (E-A LIT KARA 2008)
Ո՞րն է ձեր պատգամը այսօրվա երիտասարդության
Այս շատ կարևոր հարցի պատասխանը շատ խորն է թաքնված, երբ ապրում ենք հայրենիքից շատ հեռու և քաղաքացին ենք դարձել մեր ապրած պետությանը, և մանավանդ նրա բոլոր շահերին ենթարկվելով և աշխատելու ենք այն երկրի համար, որին ներկայումս մաս ենք կազմում, որպեսզի վստահություն ձեռք բերենք, ըստ մեր քաղաքացիական խոստումի։
Ահա այստեղ կատարվում է ամենավտանգավորը․ ձուլման վտանգն է սկսում արագանալ և երիտասարդությունը դուրս է գալիս ծնողական դաստիարակության ազգային օրենքներից և նույնիսկ ընտանեկան ժառանգական սովորություններից ու դառնում իր ապրած երկրի մէջ գտնվող այն բոլորի նման՝ մտածելու, խօսելու և աշխատելու ներկա շահերին համապատասխան։ Եւ այսպես, անգիտակցաբար թե գիտակցաբար փոխում իր լեզուն և ամեն տեսակ խօսակցական հին սովորությունները։
Գալով ուրիշ մի իրականության, մեր ապրած բոլոր երկրները քրիստոնեական դավանանք ունեն․ այս մեկը ավելի նպաստում և արագացնում է ձուլման վտանգը։ Այսպես, սկսում է խառն ամուսնությունը, որը ավելի արագացնում է ձուլման պայմանների ստեղծումը։
Որպես վերջաբան, ցավում եմ այս բոլորի համար։ Կառչած մնանք Հայ Առաքելական մեր ժառանգած եկեղեցական օրենքներին, որ օգնում և ուժ է տալիս երկար դիմանալու այս շատ վտանգավոր երևույթին։
Այս է իմ պատգամը նոր սերունդին, իր լեզուն և կրոնը միասնաբար պահելու։
Alleen in de bibliotheek
Maak afspraak