Armeens
Կենցաղ եկեղեցականաց
Աշըգեան, Խորէն Արքեպիսկոպոս • Godsdienst
1993 , Երևան (REL-T ASHK 1993)
Բոլոր քրիստոնեաներին ուղղուած տէրունական խօսքը՝ “Դուք եք երկրի աղը”, առաւել եւս պատշաճում եւ զգաստութեան է կոչում հոգեւորականներին։ Իսկ արդեօ՞ք ամեն մի հոգեւոր այր այսօր աղ է իր ժողովրդի համար։ Այս հարցին պատասխանելու համար մեզանից իւրաքանչիւրն իր համար պէտք է պարզաբանի երկու կարեւոր դրոյթներ, որոնց մասին խօսում է երջանկայիշատակ Խորէն սրբազան պատրիարքը․ ա) Աստուծոյ կամքո՞վ ենք մենք հոգեւորական դարձել, թէ՞ մեր կամքով․ բ) եթէ Աստուծոյ կամքով ենք կոչուած օծում կրելու, ապա որքանո՞վ ենք փորձում աղերսալից աղօթքներով ու պաղատանքներով քաւել մեր ժողովրդի մեղքերը, ինչը մեր ուղղակի պարտաւորութիւնն է։ Ի վերջոյ, չէ՞ որ հոգեւորականը միջնորդն է Աստուծոյ եւ մարդկանց միջեւ։ Այսօր բոլորիս համար պարզ է, որ վճռւում է հայ ժողովրդի ճակատագիրն ու ապագան, որը մեծապէս կախուած է մեր հոգեւոր կեցուածքից եւ կենցաղավարութիւնից։
Alleen in de bibliotheek
Maak afspraak