Armeens
Սբ․ Էջմիածին․ գեղանկարչություն
Ղազարյան, Մանյա (խմբագիր) • Kunst
1984 , Էջմիածին (ART GHAM 1984)
Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի հարստությունների մեջ առանձնակի տեղ են գրավում գեղանկարչական ստեղծագործությունները։
Մայր Աթոռը միշտ էլ հովանավորել է արվեստագետներին։ Այստեղ է գործել Հովնաթանյան նշանավոր նկարիչների տոհմը։ Հովնաթան Հովնաթանյանը 1764-1786 թթ․ նկարազարդել է Մայր տաճարը, ստեղծել ավելի քան հարյուր քսան տերունական նկարներ, սրբապատկեր, պատմական գործիչների դիմանկարներ։
19-րդ դարի հայ արվեստագետները Մայր Աթոռի հավաքածոյում ներկայացված են ընտիր ստեղծագործություններով։ Հատկապես հիշատակության արժանի են Ստ․ Ներսիսյանի, Հովհ․ Այվազովսկու, Վ․ Սուրենյանցի, Գ․ Բաշինջաղյանի, Ե․ Թադևոսյանի ընտիր կտավները։
Alleen in de bibliotheek
Maak afspraak