Home / Catalogus / Պապիկ եւ թոռնիկ
armenain-flag Armeens

Պապիկ եւ թոռնիկ

Խրիմեան Հայրիկ • Literatuur

1957 , Պէյրութ (W-A LIT KHRI 1957)

Պապիկն առ թոռնիկ․

 

Սիրելի Թոռնի՜կ, կը տեսնես ահա․ Պապիկդ ծերացել է, եօթանասուն տարին անցուցի, դու միակ ժառանգ մնացեր ես մեր հայրենի տան։ Ես միայն մի անդրանիկ զաւակ ունեցայ, Թորոս անուն, որ շատ աննման, կտրիճ, աշխատասէր մի զաւակ էր։ Մեր տան գործեր բոլոր նա կը դարձունէր։ Ժամանակին ամուսնացուցի զինքն, աւա՜ղ, երկու տարի միայն մնաց իւր սիրական նորահարսին մօտ․ թողուց գնաց Ըստանպօլ, նորա գնալէն յետոյ դու ծնար․ ես թուղթ գրեցի հօրդ թէ քեզ մի որդի ծնաւ, մկրտեցին, անուն Ռուբէն դրի․ Թորոս, քո հայր չտեսաւ քո ծնունդ, քո խանձարուր և չը համբուրեց քո մանկութեան երեսներ։

Ook online

PDF bekijken
catalog-image