Armeens
Ուղեցույց Գեղարդա վանքի
Անանուն • Geschiedenis
1987 , Էջմիածին (A-HIS ANON 1987)
Այրիվանքը կամ Գեղարդա վանքը միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից է, որը ուխտագնացության մշտական սրբավայր է եղել։ Վանքը կառուցված է Երևանից արևելք 30 կիլոմետր հեռավորության վրա, Ազատ գետի գեղատեսիլ ձորում։
Վանքը շրջապատող բարձրաբերձ քարաժայռերը կարծես աշտարակներ լինեն, որ շրջապատին տալիս են յուրահատուկ գրավչություն ու գեղեցկություն։
Ազատ գետը, որի ակունքները սկիզբ են առնում լեռների բարձունքներից, հոսում է տաճարի հարավային կողմից։
Ըստ ավանդության, Այրիվանքը հիմնադրել է Ս․ Գրիգոր Լուսավորիչը (302-305)։ Այսօր Այրիվանքում հին շրջանից ոչ մի կառույց չի պահպանվել։ Հնագույն հուշարձանը վանքի պարսպից դուրս, արևմտյան կողմում գտնվող Ս․ Աստվածածնի ժայռափոր տաճարն է, կառուցված 1164 թ․։
Այրիվանքը հայտնի է իր ժայռափոր տաճարներով, կառուցված 13-րդ դարում, որոնք արդյունք են Զաքարյան և Պռոշյան իշխանական տոհմերի շինարարական բեղմնավոր գործունեության։
Alleen in de bibliotheek
Maak afspraak