Home / Catalogus / Գիրք հարցմանց. Իսլամը հայ մատենագրութեան մէջ
armenain-flag Armeens

Գիրք հարցմանց. Իսլամը հայ մատենագրութեան մէջ

Տաթեւացի, Գրիգոր • Literatuur

1993 , Երուսաղէմ, Տպարան Սրբոց Յակոբեանց (M-LIT TATG 1993)

Ականաւոր փիլիսոփայ եւ աստուածաբան, հայոց եկեղեցու երախտաւոր վարդապետ Գրիգոր Տաթեւացու գիտական ժառանգութեան մէջ առանձնանում է մի ստուարածաւալ աշխատութիւն, որը նրա բազմաթիւ այլ գործերից տարբերւում է իր իմաստասիրական համապարփակ բնոյթով, միջնադարեան փիլիսոփայ-աստուածաբանների առջեւ ծառացած գրեթէ բոլոր կարեւորագոյն խնդիրների արծարծումով, եւ հանգամանալից լուսաբանութեամբ։ Դա՝ նրա “Հարցմանց գիրքն” է, որը հայ փիլիսոփայական, աստուածաանական եւ բնագիտական մտքի մի հանրագումար է եւ ըստ արժանւոյն իր ձեւով ու բովանդակութեամբ համեմատւում է Թովմա Ակվինացու, Ալբերտ Մեծի եւ միջնադարի խոշորագոյն այլ մտածողների նոյնաբնոյթ կոթողային երկերի հետ։

“Հարցմանց գրքի” շարադրումը Գրիգոր Տաթեւացին աւարտել է 1397 թուականին՝ Տաթեւի վանքում։ Անկասկած, երկար տարիներ էին պէտք որպէսզի բազմազբաղ վարդապետը՝ բազմաթիւ աշակերտներով շրջապատուած Տաթեւի համալսարան-վարդապետարանի ղեկավարը, կարողանար ձեռնամուխ լինել այդպիսի աշխատութեանը։ Եւ իրօք, “Հարցմանց գրքի” ինքնագրի յիշատակարանները խօսում են այն մասին, որ դեռեւս 1380-ական թուականներին Ապրակունիսում եղած ժամանակ Տաթեւացին սկսել էր աշխատանքը։

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image