Home / Catalogus / Աղոթագիրք
armenain-flag Armeens

Աղոթագիրք

Անանուն • Godsdienst

1992 , Երևան (REL-T ANON 1992)

Ներկայումս (1992 թ․) մեզանում նկատուող հոգեւոր արթնութեան հետ մեծացել է նաեւ աղօթքի նշանակութեան գիտակցումը։ Սակայն աստուածպաշտական աւանդութեան երկարատեւ ընդհատման պատճառով այսօր աղօթքին վերաբերող մի շարք կարեւոր ընկալումներ մնում են ծածկուած։ Աղօթական գիտելիքի այս պակասը լրացնելու համար, մեր խորին համոզմամբ, անհրաժեշտ է ծանօթանալ Եկեղեցու հայրերի դարաւոր փորձառութեան հետ։

Աղօթական կեանքի ճշմարիտ վկաները լինելով՝ ս․ հայրերը խորապէս ապրել եւ ճանաչել են աղօթքի էութիւնն ու ներքին օրինաչափութիւնները։ Այդ ճանաչողութիւնը լուրջ հետեւողկանութեամբ արտացոլուել է թէ՜ նրանց աղօթքներում եւ թէ՜ աղօթքի մասին խօսքերում։ Այս պատճառով անհրաժեշտ համարեցինք միեւնոյն գրքում զետեղել ս․ հայրերի ե՜ւ աղօթքի մասին խօսքերը, ե՜ւ աղօթքները։

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image