Home / Catalogus / Նոր տոմար
armenain-flag Armeens

Նոր տոմար

Թամրազյան, Հրաչյա • Literatuur

1991 , Երևան (E-A LIT TAMH 1991)

Օրը դահճապարտ

բոլոր հեռացող օրերի նման

հագնում է կրկին հանդերձը զոհի,

երեք միլիոն մարդ 

տանում են նրան

կախելու համար մութ հորիզոնից։

 

Այդպես կարոտն է ավարտին հասնում։

Օրը - բարբառող, օրը - մագաղաթ,

ու գաղթ է հիմա նրան սպասվում,

կողոպտած սահման ու սառը խավար։

 

Ու մոտենում է երեկոն արթուն,

ու նշաններ են անում ամբոխին

երկինքը - ծանր կոպերը թարթող

ու հորիզոնը - փրփրած մոխիր։

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image