Armeens
Մինաս Ավետիսյան 1928-1975
Խաչատրյան, Շահեն • Kunst
1989 , Երևան (ART KHAS 1989)
Ստեղծագործողներ կան, որոնց անունները արվեստի պատմությունը հիշում և հիշելու է առանձնահատուկ սիրով։ Դրանք ի վերուստ արվեստին կոչված ու արվեստին նվիրաբերված անհատներ են։ Ապրելով արարման կարճատև շրջան, նրանք զարմանալի կերպով հաստատում են իրենց ստեղծագործական “ես”-ը, թողնում անգնահատելի ժառանգություն։ Այդ կարգի նկարիչ է Մինաս Ավետիսյանը։
Նա հրաժեշտ տվեց կյանքին քառասունյոթ տարեկան հասակում։ Ավարտել է Երևանի գեղարվեստական ակադեմիան։ Հետագա մեկուկես տասնամյակում նա ստեղծեց մոտ հինգ հարյուր փոքր ու մեծ կտավ, գրեթե այդքան էլ գծանկար, քսան մեծաչափ որմնանկար և ձևավորեց տասից ավելի թատերական ներկայացում։ Նկարչի ողբերգական մահից երեք տարի առաջ հրդեհի զոհ դարձավ արվեստանոցում գտնվող ամեն ինչ, այդ թվում հարյուրից ավելի ավարտված կտավ։
Ook online
PDF bekijken