Home / Catalogus / Բանաստեղծություններ
armenain-flag Armeens

Բանաստեղծություններ

Ապարանեցի, Սիմեոն; Սուքիայան, Կարապետ (աշխատասիրեց) • Literatuur

1976 , Երևան (M-LIT APAS 1976)

Գրքում գիտա-քննական բնագրերով, ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով ներկայացվում են XVI դարի անվանի բանաստեղծ Սիմեոն Ապարանեցու չափածո ստեղծագործությունները։

Ապարանեցու բանաստեղծությունների քննական բնագրի համար հիմք են ծառայել Մատենադարանի ձեռագրերի և տպագիր աղբյուրների ընձեռած նյութերը։

 

Ողբանք ի վերայ թախթին Տրդատայ թագաւորին, զոր ասացեալ է Սիմէոն վարդապետի

 

Ողբացէ՜ք անլոյծ սգով,

         եկեղեցի՜ք Հայաստանեայց․

Ողբացէ՜ք անմխիթար,

         հանուրց հիւսւի բնակի՜չք ազանց․

Ողբացէ՜ք անլուռ լալով,

         յաբեթածին կղզի՜ք ազագց․

Ողբացէ՜ք ամենեքեան,

         ձա՜յն ամբարձէք աշխարանաց․

Թախծեալ անձամբ յառա՜ջ մատիք,

         հարէ՜ք զփողն տրտմութեան։

Հառաչեցէ՜ք խորոց սրտէ,

         կական բարձէ՜ք ի չափ լերան․

Տխուր տպոյն սուգ սևութեան

         արկէ՜ք զքուրձ եղկականաց․

Ժողովեցէ՜ք զժողովուրդս, 

         պա՜հս կարդացէք, պահք արտասուաց․

Քարոզեցէ՜ք զպաղատանս

         իւրաքանչիւր տիս հասակաց․

Առաքեցէ՜ք հրեշտակս բօթոյ՝

         չորեքկերպեան տիեզերաց․

Ձա՜յն գուժեցէք ի նոր Սիօն՝ 

          յեկեղեցիս ուղղափառաց․

Քա՜ջ հնչեցէք հարուստ ազդմամբ

         երկոտասան ի սփիւռս ազգաց։

         

 

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image