Armeens
Հայոց պատմություն, դասագիրք հանրակրթական դպրոցի 7-8-րդ դասարանների համար
Բարխուդարյան, Վլ․Բ․(խմբագիր) • Geschiedenis
1996 , Երևան (A-HIS BARV 1996)
Հայաստանը 17-րդ դարի վերջինև 18-րդ դարի սկզբին․ քաղաքական և տնտեսական դրությունը
17-րդ դարի առաջին կեսին ինչպես ողջ Պարսկաստանում, այնպես էլ նրա կազմի մեջ մտնող Արևելյան Հայաստանում սկսվում է տնտեսական առաջընթաց։ Ուշ միջնադարյան երկարատև մղձավանջից հետո սկսում են վերակենդանանալ Արևելյան Հայաստանի բնակավայրերը, զարգացման ուղին են բռնում գյուղատնտեսությունը, արհեստները, ծավալվում է առևտուրը, հատկապես՝ միջազգային առևտուրը, վերելք է ապրում հայկական մշակույթը։
17-րդ դարի վերջից, սակայն, Պարսկաստանի տնտեսությունը սկսեց կրկին անկում ապրել։ Արքունիքի քմահաճ ծախսերը բավարարելու համար պետական գանձարանը արագորեն դատարկվում էր։ Գանձարանը լցնելու համար անցկացվեց ժողովրդի ունեցվածքի հաշվառում և մարդահամար։ Բարձրացվեցին բնակչությունից գանձվող հարկերը։
Alleen in de bibliotheek
Maak afspraak