Armeens
Հայոց պատմություն, հանրակրփական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք
Բարխուդարյան, Վ․; Մարգարյան, Հ․; Չոբանյան, Պ․ • Geschiedenis
1998 , Երևան (A-HIS BARV 1998)
Ազատագրական համառ պայքարով մեր հինավուրց երկիրը թոթափեց օտար լուծը և 9-րդ դարում ձեռք բերեց անկախություն։ Անկախ պետականության և խաղաղության պայմաններում, ստեղծագործ աշխատանքով երկիրը տնտեսական, մշակութային մեծ վերելք ապրեց։ Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անին, Դվինը, Կարսը և մյուս քաղաքները դարձան առևտրատնտեսական կյանքի վաճառաշահ կենտրոններ, կառուցապատվեցին ճարտարապետական հոյակապ շինություններով։ Երկիրը ծածկվեց կրթօջախների լայն ցանցով, բացվեցին միջնադարյան բազում համալսարաններ։
Գրականության մեջ՝ Գրիգոր Նարեկացին, մանրանկարչության մեջ՝ Թորոս Ռոսլինը, իրավագիտության մեջ՝ Մխիթար Գոշը, ճարտարապետության մեջ՝ Տրդատը, բժշկության մեջ՝ Մխիթար Հերացին ստեղծեցին այնպիսի կոթողներ, որոնք դուրս են գալիս ազգային շրջանակներից և ձեռք բերում համաշխարհային հնչեղություն։
Alleen in de bibliotheek
Maak afspraak