Home / Catalogus / Անդրանիկ․ մարդը եւ ռազմիկը
armenain-flag Armeens

Անդրանիկ․ մարդը եւ ռազմիկը

Ահարոնեան, Վարդգէս • Geschiedenis

1957 , Բոսթըն (W-A HIS AHAV 1957)

Քսաներորդ դարի առաջին քսանհինգամեակի Հայ Ազատագրական Շարժման պատմութեան մէջ Անդրանիկը ամենավիպական, ամենափայլուն ռազմական դէմքն է, որ փոթորկեց հայ ժողովրդի հերոսատենչ հոգին։ Բռնակալ տիրապետողների դաժան բռունցքի տակ դարերով կքած հայ ժողովուրդը Անդրանիկի մէջ տեսաւ իր վրիժառու բազուկը եւ անզուսպ բերկրանքով փարեց այդ բազկի բռած սրին, որ վաղուց է ինչ դուրս չէր քաշուել իր պատեանից։

Նոյնիսկ թշնամին՝ արիւնռուշտ ու վայրագ՝ պատկառանքով եւ զսպուած հիացումով կրկնեց անունը հայ հերոսի, որի հպարտ գլուխը երբեք չխոնարհուեց թշնամու առջեւ եւ որին երբեք չհասաւ թշնամու հարուածը։

Անդրանիկը ռազմիկ էր ոտքից գլուխ։

Ook online

PDF bekijken
catalog-image