Armeens
Հայ ժողովրդի պատմություն․ դասագիրք 7-8-րդ դասարանների համար
Առաքելյան, Բ․Ն․; Աղայան, Ծ․Պ․; Պարսամյան, Վ․Ա․ • Geschiedenis
1987 , Երևան (A-HIS ARAB 1987)
Հայկական լեռնաշխարհում նախնադարյան մարդու բնակության հետքերը՝ բնակավայր-կայաններ քարե գործիքներով, հայտնաբերվել են Սովետական Հայաստանի Թալինի շրջանի Սատանի դար կոչվող վայրում, Արզնի-Նուռնուս, Ֆանտան գյուղերի շրջակայքում և այլուր, իսկ բնակելի քարայրներ՝ Հրազդանի կիրճում՝ Երևանյան լճի ափին և Լուսակերտ գյուղի մոտ։
Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ամենահին քարե գործիքների վաղեմությունն անցնում է 600-800 հազար տարուց։ Այդ հնագույն ժամանակներից ի վեր մարդն այստեղ բնակվել է անընդմեջ։ Հայտնի են դարձել և ուսումնասիրվում են նորքարեդարյան (նեոլիթյան) առաջին մետաղի՝ պղնձի օգտագործմանն անցնելու շրջանի բնակավայրերը։
Alleen in de bibliotheek
Maak afspraak