Armeens
Մեր ժամանակի հերոսը
Լերմոնտով, Միխայիլ Յուրևիչ • Literatuur
1973 , Երևան (WO-LIT LERM 1973)
Մեր ժամանակի Հերոսը ճիշտ որ պատկեր է, բայց ո՜չ թե մի մարդու․ այդ մի պատկեր է, որ կազմված է մեր ամբողջ սերնդի արատներից՝ իրենց լրիվ զարգացմամբ առած։ Դուք ինձ կասեք, թե մարդը չի կարող այդքան վատ լինել, իսկ ես ձեզ կասեմ, որ եթե դուք հավատում էիք բոլոր տրագիկ և ռոմանտիկ չարագործների գոյության հնարավորությանը, էլ ինչո՞ւ չեք հավատում Պեչորինի իրական լինելուն։ Եթե դուք զվարճանում էիք շատ ավելի սոսկալի և այլանդակ հորինվածքներից, էլ ինչո՞ւ այս նկարագիրը, անգամ իբրև հորինվածք, ձեր ներողամտությանը չի արժանանում։ Չլինի՞ այն պատճառով, որ նրա մեջ ավելի ճշմարտություն կա, քան դուք այդ կցանկանայիք․․․
Դուք կասեք, թե բարոյականությունը դրանից չի շահում։ Կներեք։ Մարդկանց բավական կերակրել են քաղցրավենիներով։ Դրանից նրանց ստամոքսը փչացել է, հարկավոր են դառը դեղեր, կծու ճշմարտություններ։ Սակայն սրանից հետո մի կարծեք, թե այս գրքի հեղինակը երբևէ մարդկային արատների ուղղիչ դառնալու հավակնոտ պատրանք է ունեցել։ Աստվա՜ծ ազատի նրան այդպիսի տխմարությունից։ Նրան պարզապես ուրախացնում էր ժամանակակից մարդուն նկարագրելը, ինչպես նա այդ մարդուն հասկանում է և որին, ի դժբախտություն իր և ձեր, խիստ հաճախ է պատահել։ Բավական է և այն, որ հիվանդությունը մատնանշված է, իսկ թե ինչպես պետք է ապաքինել, այդ արդեն Աստվա՜ծ գիտե։
Alleen in de bibliotheek
Maak afspraak