Armeens
Հայկական մատենագիտություն Ե-ԺԸ դդ․, հատոր Բ, Առաքել Սիւնեցի-Բէատրիկէ Հռոմայեցի
Անասյան, Հ․Ս․ • Cultuur
1976 , Երևան (A-C HIS ANAH 1976)
Հ․Ս․ Անասյանի “Հայկական մատենագիտություն”ն ընդգրկում է V-XVIII դարերի հայ ինքնուրույն ու թարգմանական գրականությունը և նվիրված է ընդգրկված տպագիր և անտիպ նյութերի մատենագիտական մշակմանը։
Հետազոտելով հայ ժողովրդի անցյալից եկած գրական հարուստ ժառանգությունը՝ պատմական Հայաստանի նյութական ու հոգևոր մշակույթի հետ կապված գրավոր աղբյուրները, հեղինակը դրանք գիտականորեն բնութագրում ու արժեքավորում է, տալիս է դրանց բանասիրական ամփոփ վերլուծությունները՝ աղբյուրագիտական ու բնագրագիտական տեսանկյունից, նշում նրանց վերաբերող ինչպես առանձին գրքերով, այնպես և պարբերական մամուլում եղած գիտական գրականությունը՝ տարբեր լեզուներով, բանասերներին քննաբար դիրքորոշում է հայագիտության կարևոր հարցերի նկատմամբ և, որ գլխավորն է, դյուրացնում է ապագա հետազոտություններն ու լուսաբանությունները։
Սույն աշխատությունը, որ իր բնույթով չունի նախորդ, հանդիսանում է նշանակալից երևույթ և լուրջ ներդրում հայագիտության մեջ։
Ook online
PDF bekijken