Home / Catalogus / 100 բանաստեղծութիւն
armenain-flag Armeens

100 բանաստեղծութիւն

Խրախունի, Զարեհ • Literatuur

2026 , Երեւան, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւն; Սփիւռք գիտաուսումնական կենտրոն (W-A LIT KHRZ 2026)

Ժողովածուն նուիրուած է Զարեհ Խրախունու ծննդեան 100-ամեակին։ 

 

Լեռն ի վեր

 

Լեռը մեծ է - մարդը փոքր

Մարդը լերան կը նայի

Կը կարծէ թէ 

Լեռն ալ իրեն կը նայի

 

Մինչդեռ լեռը

Լեռը մինչդեռ

 

Չկարծէք թէ ամպերուն հետ աստղերուն հետ զբաղած

Ահագնական խոկումներու անձնատուր

Մարդն ակամայ կ՛անտեսէ

 

Լեռը մեծ է - մարդը փոքր

Ու կը նայի լեռն ի վեր

 

Սակայն լեռը

Հսկայ լեռը կոյր է - կոյր։

 

 

Աւազածնունդ

 

Օ՜ աւազներ - նախկին քարեր, ժայռեր, խութեր, խարակներ

Ով կոտրեց ձեզ, ով մանրեց ձեզ - այսպէս փոշի ըրաւ ձեզ

Սա ալիքնե՞րն ահագնագոռ - սա փոթորիկն արշաւասոյր

Կայծակին շե՞ղբն հրալեզու - շարժին բռունցքն աշխարհաւեր

Թէ կաթիլը աննշան

Շիթ շիթ ջուրին տեւական

Շարունակական

Ամէն րոպէ - երկվայրկեան առ երկվայրկեան

Յաւիտենական։

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image