Armeens
Հովհաննես Քաջազնունին ճարտարապետ
Կիրակոսյան, Լյուբա (խմբագիր) • Architectuur
2025 , Երևան, Արմավ հրատարակչություն (ART-A KIRL 2025)
Գրքում զետեղված են 2024 թվականի հոկտեմբերի 15-ին Հովհաննես Քաջազնունու ճարտարապետությանը նվիրված գիտաժողովի զեկույցները։
Փաստորեն երկու շենք՝ Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս Մայր տաճարը Բաքվում (1911) և խանութներով քաղաքային խորհրդի տունը Գյումրիում (1935), որպես Քաջազնունու ստեղծագործություններ, հայտնի են մասնագիտական շրջանակներում, գուցե և հանրությանը։ Իրականում, ճարտարապետի աշատանքների ցուցակը ներառում է ավելին՝ բնակելի շենքեր և հիվանդանոց Բալախանիում (գյուղ Աբշերոնի թերակղզում), թեյարան Թիֆլիսի Մայդանում, հասարակական շենք Վանում, մի քանի գործարան Արմավիրում ու Երևանում, վարչական շենք Ապարանում։
Քաջազնունին, որ իրեն նվիրել էր հասարակական գործունեությանը, մեծագույն համբավ ուներ որպես քաղաքական և պետական գործիչ, ում մասին հիշում են նաև որ “մասնագիտությամբ ճարտարապետ էր”։
Alleen in de bibliotheek
Maak afspraak