Armeens
Հանրամատչելի պատմություն հայոց
Սարիբեկյան, Պայծառ Սարիբեկի • Geschiedenis
2023 , Երևան, հեղինակային (A-HIS SARP 2023)
Աշխարհ գալով՝ քեզ մի միտք է ամբողջ կյանքում հետապնդում․ ո՞վ եմ ես, որտեղի՞ց են իմ նախնիները, որտեղ և ո՞նց են ապրել ու ի՞նչ են մեզ ավանդել․․․
Այս և բազմաթիվ այլ հարցերի որոնումն է ինձ համարձակություն տվել մտնելու հայոց պատմության անդաստան և տալու հնարավորինս հակիրճ պատասխաններ, որոնք կօգնեն ընթերցողին պատկերացում կազմելու հայերի սկզբնավորման, պատմության քառուղիներում նրանց անցած ոդիսականների, ունեցած հզորագույն նվաճումների, քաղաքակրթության առաջընթացի մեջ անգնահատելի ներդրումների, կրած կորուստների ու անհաջողությունների մասին, որոնք մշտապես հետևել են մեզ։ Սակայն հույսն ու հավատը, լուսավոր աագայի ձգտումը հնարավորինս օգնել են անգամ անելանելի վիճակներից դուրս գալ, գտնել մեր տեղը այս գեղեցիկ ու փոքրիկ երկրագնդի վրա, որի գոյության համար բոլորս ենք պատասխանատու։
Սեփական պատմության իմացությունը հզոր զենք է այս հրաշալի, միաժամանակ դժնդակ աշխարհում քո ինքնությունը գտնելու, պայքարելու, քո արժանավայել տեղն իմանալու՝ աշխարհի որ անկյունում էլ գտնվես։
Alleen in de bibliotheek
Maak afspraak