Armeens
Զինվորի աղոթագիրք
Մովսեսյան, Սիմեոն քահանա; Մուրադյան, Հրայր սրկ․ • Godsdienst
2013 , Ս․ Էջմիածին (REL-T MOVS 2013)
“Հոգի է Աստված”՝ սովորեցրեց մեզ Քրիստոս (Հովհ․ Դ 24)։ Եվ անտեսանելի Հոգի Աստծո հետ մարդ արարածը կարող է հաղորդակցվել աղոտքով, քանզի Արարչի հետ հաղորդակցության միջոցն է աղոթքը, որով մեր անմահ հոգիները կապվում են կյանքի աղբյուրի՝ Աստծո հետ։ Սուրբ Գրքում գրված է․ “Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք և չերկմտեք․․․ թեկուզ և այդ լեռանն ասեք՝ ելի՜ր ու ծովն ընկիր, այն կկատարվի։ Եվ ամեն ինչ, որ աղոթքի մեջ ուզեք հավատով՝ կստանաք” (Մատթ․ ԻԱ 21-22)։
Աղոթելու երեք կերպ կա՝ խոսքով, մտովի և ի սրտե։ Վերջին երկուսը կոչվում են ներքին աղոթք։ Դրանցից լավագույնը ի սրտե, այսինքն՝ սրտի խորքից բխած աղոթքներն են, քանզի Աստծուն ավելի հետաքրքրում է մեր սիրտը, քան մեր խոսքը։
Աղոթքը այն վահանն է, որով քրիստոնյան պաշտպանվում է չարից և փրկության է առաջնորդվում։
Աղոթքը կյանք է և հոգևոր սնունդ։
Alleen in de bibliotheek
Maak afspraak