Home / Catalogus / Հայերէն բացատրական բառարան. Հատոր երկրորդ Զ-Կ
armenain-flag Armeens

Հայերէն բացատրական բառարան. Հատոր երկրորդ Զ-Կ

Մալխասեանց, Ստ․ (կազմեց) • Taal

1944 , Երեւան, Հայկական ՍՍՌ պետական հրատարակչութիւն (1944)

Թէպէտ բաւական բառարաններ կան տպված հայերէն լեզուով կամ հայերէն ու մի օտար լեզուով՝ բայց ոչ մէկը նրանցից հայերէն լեզուի բառարան չէ, այս բառի ընդարձակ նշանակութեամբ։ Հայերէն և մի օտար լեզուով բառարանները նպատակ ունին՝ որևէ օտար լեզու սովորեցնելու հային կամ հայերէն սովորեցնելու որևէ օտարի․ սրանք կէս-հայերէն, կէս-օտարալեզու բառարաններ են և չեն ծառայում հային հայերէն սովորելու։ Իսկ այն բառարանները, որոնք միայն հայերէն լեզուով են տպված՝ մասնակի հայերէն բառարաններ են, այսինքն պատկանում են հայերէն լեզուի զարգացման մի որոշ շրջանի։ 

Այս բառարանը պարունակում է հայերէն լեզուով գրված ու խօսված բոլոր բառերը մեր մատենագրութեան սկզբից մինչև մեր ժամանակները, այսինքն՝ բառամթերքները գրաբարի, ստորին գրաբարի, ռամկօրէնի, արդի գրական լեզուի և գաւառական բարբառների՝ իրենց ոճաբանութիւններով, հին և նոր ժամանակի փոխառեալ բառերը եվրոպական կամ արևելեան լեզուներից, ցոյց տալով նրանց ծագումը, գրական լեզուի ու բարբառների բառերի ամէն մի նշանակութեան համար համապատասխան օրինակներ, քերականական ցուցումներ և այլն։

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image