Armeens
Հայերէն բացատրական բառարան. Հատոր երրորդ Հ-Ո
Մալխասեանց, Ստ․ (կազմեց) • Taal
1944 , Երեւան, Հայկական ՍՍՌ պետական հրատարակչութիւն (LAN-D MALS 1944)
Թէպէտ բաւական բառարաններ կան տպված հայերէն լեզուով կամ հայերէն ու մի օտար լեզուով՝ բայց ոչ մէկը նրանցից հայերէն լեզուի բառարան չէ, այս բառի ընդարձակ նշանակութեամբ։ Հայերէն և մի օտար լեզուով բառարանները նպատակ ունին՝ որևէ օտար լեզու սովորեցնելու հային կամ հայերէն սովորեցնելու որևէ օտարի․ սրանք կէս-հայերէն, կէս-օտարալեզու բառարաններ են և չեն ծառայում հային հայերէն սովորելու։ Իսկ այն բառարանները, որոնք միայն հայերէն լեզուով են տպված՝ մասնակի հայերէն բառարաններ են, այսինքն պատկանում են հայերէն լեզուի զարգացման մի որոշ շրջանի։
Այս բառարանը պարունակում է հայերէն լեզուով գրված ու խօսված բոլոր բառերը մեր մատենագրութեան սկզբից մինչև մեր ժամանակները, այսինքն՝ բառամթերքները գրաբարի, ստորին գրաբարի, ռամկօրէնի, արդի գրական լեզուի և գաւառական բարբառների՝ իրենց ոճաբանութիւններով, հին և նոր ժամանակի փոխառեալ բառերը եվրոպական կամ արևելեան լեզուներից, ցոյց տալով նրանց ծագումը, գրական լեզուի ու բարբառների բառերի ամէն մի նշանակութեան համար համապատասխան օրինակներ, քերականական ցուցումներ և այլն։
Alleen in de bibliotheek
Maak afspraak