Home / Catalogus / Հայերէն բացատրական բառարան. Հատոր չորրորդ Չ-Ֆ
armenain-flag Armeens

Հայերէն բացատրական բառարան. Հատոր չորրորդ Չ-Ֆ

Մալխասեանց, Ստ․ (կազմեց) • Taal

1945 , Երեւան, Հայկական ՍՍՌ պետական հրատարակչութիւն (LAN-D MALS 1945)

Թէպէտ բաւական բառարաններ կան տպված հայերէն լեզուով կամ հայերէն ու մի օտար լեզուով՝ բայց ոչ մէկը նրանցից հայերէն լեզուի բառարան չէ, այս բառի ընդարձակ նշանակութեամբ։ Հայերէն և մի օտար լեզուով բառարանները նպատակ ունին՝ որևէ օտար լեզու սովորեցնելու հային կամ հայերէն սովորեցնելու որևէ օտարի․ սրանք կէս-հայերէն, կէս-օտարալեզու բառարաններ են և չեն ծառայում հային հայերէն սովորելու։ Իսկ այն բառարանները, որոնք միայն հայերէն լեզուով են տպված՝ մասնակի հայերէն բառարաններ են, այսինքն պատկանում են հայերէն լեզուի զարգացման մի որոշ շրջանի։ 

Այս բառարանը պարունակում է հայերէն լեզուով գրված ու խօսված բոլոր բառերը մեր մատենագրութեան սկզբից մինչև մեր ժամանակները, այսինքն՝ բառամթերքները գրաբարի, ստորին գրաբարի, ռամկօրէնի, արդի գրական լեզուի և գաւառական բարբառների՝ իրենց ոճաբանութիւններով, հին և նոր ժամանակի փոխառեալ բառերը եվրոպական կամ արևելեան լեզուներից, ցոյց տալով նրանց ծագումը, գրական լեզուի ու բարբառների բառերի ամէն մի նշանակութեան համար համապատասխան օրինակներ, քերականական ցուցումներ և այլն։

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image