Armeens
Հայկական մանրանկարչություն․ Դիմանկար
Գևորգյան, Աստղիկ • Kunst
1982 , Երևան, Սովետական գրող հրատարակչություն (ART GEVA 1982)
Հայ միջնադարյան մանրանկարչության մեջ (ինչպես առհասարակ միջնադարյան քրիստոնեական արվեստում) գլխավոր տեղը հատկացված է եղել Քրիստոսին, բիբլիական և հատկապես ավետարանական կերպարներին, այնուհետև՝ սրբացված զանազան անձանց (պատմական կամ առասպելական)։ Վերջապես, թեև փոքր թվով, ստեղծվել են պատմական անձնավորությունների և ժամանակակիցների պատկերները։ Այս վերջինների մասին հատուկ ուսումնասիրություն չկա, ուստի մեր նպատակն է հնարավորության սահմաններում ամփոփ պատկերացում տալ հայ միջնադարյան դիմանկարչության մասին։
Հայ մատենագրության մեջ դիմանկարիչների մասին առաջին տեղեկությունները գտնում ենք Ագաթանգեղոսի մոտ։ Նա նրանց կոչում է “պատկերագործներ”։ Ուշ միջնադարում էլ “պատկերագործ նմանահանի” իմաստով գործածվում էր “պատկերահան” բառը։
Մովսես Խորենացին օգտագործում է “կենդանագիր պատկեր” դարձվածքը, որը տառացի թարգմանություն է հունարենից և նշանակում է կենդանի մարդու պատկեր։
Alleen in de bibliotheek
Maak afspraak