Home / Catalogus / Երկու ուխտավոր, վեպ եռամասնյա (մաս Ա, Բ)
armenain-flag Armeens

Երկու ուխտավոր, վեպ եռամասնյա (մաս Ա, Բ)

Մաշալյան, Սահակ Վարդապետ • Literatuur

2007 , Ս․ Էջմիածին (E-A LIT MASS 2007)

Տասնութերորդ դարի հայ եկեղեցու երկու կարկառուն դեմքերը՝ Հովհաննես Կոլոտ և Գրիգոր Շղթայակիր պատրիարքները, իրենց առասպելական առաքելությամբ անմոռանալի հետքեր թողեցին մեր կրոնական և ազգային պատմության վրա։ Հրաշագործ Վարդան վարդապետին աշակերտած այս երկու գաղափարակից վանականների փոթորկալից կյանքը մեծ դասեր է պարունակում բոլոր ժամանակների հավատացյալ ուխտավորների համար։ Սահակ վարդապետ Մաշալյանը, նրանց կյանքի լուսեղեն հետքերին հետևելով, մեզ է մատուցում հետաքրքրական մի պատմավեպ, որ մեր կրոնական գրականության համար նորություն է նկատվում՝ իր միստիկական սխրանքով և երևակայական պատկերազարդումներով։ Վեպը գրվել է արևմտահայերեն․ արևելահայերենի վերածումը հրատարակչական բաժնի։

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image