Home / Catalogus / Բանաստեղծություններ
armenain-flag Armeens

Բանաստեղծություններ

Կոմիտաս • Literatuur

1969 , Երևան (E-A LIT KOMI 1969)

Հանճարեղ երգաստեղծ Կոմիտասը հեղինակ է նաև մի քանի տասնյակ բանաստեղծությունների։ Դրանք նրա կենդանության օրոք չեն տպագրվել. պարզապես հեղինակն իրեն չի համարել կոչումնավոր բանաստեղծ և գրել է ինքն իր համար։ Երբեմն միայն՝ ամենամտերիմներից մեկի ալբոմում թողել է որևէ չափածո հիշատակ։ Ու երևի երբեք էլ չի խորհել, թե իր բանաստեղծությունները մի օր կարող են դառնալ հասարակության ուշադրության առարկա։

 

Աշուն

 

Ծառեր, թփեր լեցուն միրգ,

Մառան տարան գիրկ ու գիրկ,

                        Աշուն սնավ։

 

Սաղարթ-սաղարթ սարսելով,

Ոսկի տերև դարսելով,

                        Աշուն քնավ։

 

Տարափ ու բուք փչելով,

Վայուն-մայուն ճչելաով՝

                        Աշուն ծնավ։

Ook online

PDF bekijken
catalog-image