Armeens
Աստվածներ, դամբարաններ, գիտնականներ․ վեպ հնագիտության
Կերամ, Կ․ • Literatuur
1971 , Երևան (WO-LIT KERK 1971)
Կերամի “Աստվածներ, դամբարաններ, գիտնականներ” գիրքը պատմում է հնագիտական այն մեծ հայտնագործությունների մասին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել Հունաստանի, Եգիպտոսի, Բաբելոնիայի, Մեքսիկայի հնագույն քաղաքակրթությունների պատմությունը։
Կարդալով այս գիրքը, ընթերցողը կիմանա Հենրիխ Շլիմանի հայտնագործությունների մասին Միկենայում և Հիսարլըղ բլուրում, ուր նա որոնում էր հին Տրոյան, այն մասին, թե ինչպես Արթուր Էվանսին հաջողվեց գտնել հին հունական քաղաքակրթության հետքերը Կրետե կղզում․ կիմանա նաև ինչպես Կարտերը և Կառնարվոնը գտան եգիպտական փարավոն Թութանխամոնի հռչակավոր դամբարանը, իսկ Ստեֆենսը և Թոմպսոնը՝ մայա ժողովրդի հնադարյան քաղաքները ու նրանց առասպելական մայրաքաղաք Չիչեն-Իցան․ ինչպես Շամպոլյոնը վերծանեց եգիպտական հիերոգլիֆները, իսկ Գրոտեֆենդը և Ռաուլինսոնը դրեցին սեպաագրերը վերծանելու սկիզբը և շատ ուրիշ, ոչ պակաս հետաքրքիր հայտնագործությունների մասին, որոնց շնորհիվ մարդկությունը կարողացավ ծանոթանալ հին աշխարհի մեծագույն քաղաքակրթությունների հետ։
Alleen in de bibliotheek
Maak afspraak