Home / Catalogus / Կոմիտասական, Հ․ 3
armenain-flag Armeens

Կոմիտասական, Հ․ 3

Ասատրյան, Ա․ (գլխ․ խմբ․) • Cultuur

2019 , Երևան (A-C HIS ASAA 2019)

Կոմիատսագիտության ասպարեզում ծանրակշիռ ներդրում ունեցող  ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, հայ մեծ երաժշտագետի Երկերի ժողովածուի արդեն սկսված հրատարակության հետ մեկտեղ (1960-2066), իրականացրել է Կոմիտասի ժառանգության առանձին հարցերին նվիրված գիտական ուսումնասիրությունների հրապարակումը “Կոմիտասական” ժողովածուի երկու հատորներով (1969, 1981)։

1969 թվականին՝ Կոմիտասի 100-ամյա հոբելյանի առթիվ, լույս ընծայվեց “Կոմիտասականի” առաջին հատորը, որն ընդգրկում էր Կոմիտասի երաժշտական ու գիտական աշխատանքների, ստեղծագործական ոճի և ստեղծագործությունների մեկնաբանության գերազանցապես տեսական ուսումնասիրություններ և հուշեր։

1981 թվականին հրատարակված երկրորդ հատորում ընդգրկված են Կոմիտասի կյանքի, գործունեության և ստեղծագործական հարցերին նվիրված հոդվածներ և ուսումնասիրություններ, ինչպես նաև Կոմիտասի ձեռագիր ժառանգության հրապարակումներ՝ “Անուշ” օպերայից և 1893 թ․ հոգևոր երգերի ժողովածուից։

2019-ին լրացավ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանը․ այս առիթով լույս ընծայվեց “Կոմիտասական” այս երրորդ հատորը, որում  ընդգրկված են հոդվածներ և ուսումնասիրություններ՝ նվիրված Կոմիտասի կյանքին, նրա ստեղծագործությանը, երաժշտագիտական հետազոտություններին ու կատարողական արվեստին։

 

Ook online

PDF bekijken
catalog-image