Armeens
Պարույր Սևակ 100․ Ընտրանի․ Պարույր Սևակը երգերում
Սարգսյան, Մարգարիտ (կազմեց) • Muziek
2024 , Երևան (MUS-S SARM 2024)
Պարույր Սևակի բանաստեղծությունների հիման վրա գրված երաժշտական ստեղծագործություններն այնքան էլ շատ չեն։ Հավանաբար հիմնական պատճառներից մեկը Սևակի բանաստեղծությունների կառուցվածքն է։ Նա չշարունակեց Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի “երգայնությունը”, այլ իր ոճով առավելապես մոտեցավ Վլադիմիր Մայակովսկուն, Ուոլթ Ուիթմենին, Պոլ Էլյուարին, ինչն արդեն պահանջում էր կոմպոզիտորներից երաժշտական, մեղեդային նոր որոնումներ և լուծումներ, արտահայտման այլ միջոցներ, բառի հանդեպ առանձնահատուկ մոտեցում։ Հաջորդ պատճառի մասին գրել է հենց ինքը՝ Պարույր Սևակը՝ ասելով․ “Արդի բանաստեղծությանը չպիտի նայել իբրև սովորական միաձայն երգի․ ժամանակն է, որ երգային մտածողության փոխարեն մենք նույնիսկ 5-10 տողանոց բանաստեղծության մեջ ունենանք սիմֆոնիկ մտածողություն և միաձայնության փոխարեն՝ բազմաձայնություն”։
Այս ժողովածուում ընդգրկված են Պարույր Սևակի խոսքերով ստեղծված ամենից հայտնի ստեղծագործությունները՝ որ միայն ակադեմիական երաժշտության նմուշներ, այլև էստրադային և ժողովրդական ռոմանսներ։
Սևակի ծննդյան 100-ամյակը հրաշալի առաիթ է՝ գրողի երգ դարձած գործերը մեկ ժողովածուում ամբողջացնելու համար։
Alleen in de bibliotheek
Maak afspraak