Armeens
Երկեր
Վարուժան, Դանիել • Literatuur
1969 , Երևան (W-A LIT VARD 1969)
Սիրտս է հոգնած․․․
Սիրտս է հոգնած, վիրավո՜ր․
Ո՜չ մեկ գարնան ծաղիկներուն կսպասե․
Կին մը ապուշ մոլուցքով
Զայն բզկտեց․ արդ տասը լույս մատերեն
Արյուններս են, որ հատելու պես նուռի
Կաթիլ-կաթիլ կծորին․․․
Սիրտս է հոգնա՜ծ,
Ու սերս իր մեջ վիրավոր։
Քնարս է տրտում, փշրվա՜ծ․
Կսպասե ո՜չ մեկ տոնական գինիի․
Կին մ՝անգիտակ ոճիրով
Անոր լարերն աղիքներուս պես փետտեց
Ու տոսախե պորտին մեջ
Կթեց թույներն իր ծիծերուն ու լեզվին․․․
Քնարս է տրտո՜ւմ,
Ու երգս իր մեջ վիրավոր։
Alleen in de bibliotheek
Maak afspraak