Home / Catalogus / Աղա Նազար (հէքիաթ)
armenain-flag Armeens

Աղա Նազար (հէքիաթ)

Իսահակեան, Աւետիս • Literatuur

1939 , Պէյրութ (E-A LIT ISAA 1939)

Նազարը մի փոքրիկ գիւղի գզիր էր։ 

Շատ աղքատ ու անշնորհք մարդու մէկն էր, ծոյլ ու անճարակ․ թուքը անսպառ վազում էր բերանից․ դրա համար էլ գիւղում նրան “փսլինքոտ Նազար” էին կոչում։

Հաստլիկ ու կարճ էր հասակով, հաստ գօտի էր կապում, որի կողմից միշտ քաշ էր ընկած կարմիր մեծ թաշկինակը, իսկ միւս կողմը միշտ խրած կար գրիչ-մելանը։ Որտեղի՜ց էր, ինչպէ՜ս էր եղել, այբ ու բէնը իրարուց զատել էր սովորել նա, և այդ պատճառով էլ գիւղի միակ “գիտնակ մարդն” էր համարում իրեն։

․․․

Ook online

PDF bekijken
catalog-image